Մատչելիության հղումներ

Կրեմլը առաջընթաց է ակնկալում Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից


«Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ հունվարի 25-ին Սոչիում կայանալիք հանդիպումը նոր լիցք կհաղորդի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին». այդ մասին երեկ Բաքվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

«Նախագահ Իլհամ Ալիեւի հետ մենք հարցերի բավական լայն շրջանակ ենք քննարկել եւ, անշուշտ, անդրադարձել ենք նաեւ ղարաբաղյան խնդրին,–ասել է Նարիշկինը եւ հավելել,–Իլհամ Ալիեւը բարձր է գնահատում Ռուսաստանի դերը հակամարտության կարգավորման գործընթացում, մենք առաջընթաց ենք սպասում այդ ուղղությամբ, եւ ակնկալում ենք, որ այն կգրանցվի նաեւ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ»։

Հունվարի 25-ին Սոչիում նախատեսված հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG