Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պատրաստ չէ որեւէ մեկին զիջել Լեռնային Ղարաբաղը


«Ադրբեջանի ժողովուրդը պետք է պատրաստ լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակի». այդ մասին, ըստ Ինտերֆաքսի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը եւ ընդգծել՝ Ադրբեջանը պատրաստ չէ որեւէ մեկին զիջել Լեռնային Ղարաբաղը։

«Հունվարի 25-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ ակնկալվում է նոր հանդիպում: Մենք ձգտում ենք կարգավորել խնդիրը խաղաղ ճանապարհով, սակայն, եթե դիվանագիտական լուծում չգտնվի, ստիպված կլինենք կարգավորման այլ տարբերակներ գտնել»,–հայտարարել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարն ու հավելել,–«մենք պետք է ամեն գնով ազատագրենք մեր տարածքները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG