Մատչելիության հղումներ

«ՀայՌուսգազարդ»-ը գազի սակագինը մինչեւ 41 տոկոսով բարձրացնելու հայտ է ներկայացրել


«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ազգաբնակչությանը եւ խոշոր գազօգտագործողների համար գործող գազի մատակարարման սակագների վերանայման հայտով։

«ՀայՌուսգազարդ» ընկերության հաղորդագրության համաձայն, ներկայացրած հայտով ընկերությունը առաջարկել է 41 տոկոսով ավելացնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը՝ 1000 խորանարդ մետրի համար ներկայումս գործող 96 հազար դրամի փոխարեն սահմանելով 136 հազար դրամ սակագին։ Առաջարկվում է նաեւ մոտ 19 տոկոսով ավելացնել խոշոր գազօգտագործողների համար գործող սակագները՝ այժմ գործող 215 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի փոխարեն (մոտ 82 հազար դրամ) սահմանելով 256 ԱՆ դոլարին համարժեք դրամ (96 հազար դրամ):

Ընկերությունը սակագնի բարձրացումը հիմնավորում է այն փաստով, որ ապրիլի 1-ից Ռուսաստանից ներկրվող գազի սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 154 դոլարից կբարձրանա՝ հասնելով 180 դոլարի։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ ներկայացված հայտը ընդունելու դեպքում՝ հանձնաժողովը 90 օրվա ընթացքում պետք է համապատասխան եզրակացություն տա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG