Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանը այսօր «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` Արսեն Բաբայանը ասաց, որ Փաշինյանին տեղափոխելու պատճառն այն է, որ «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում «տեղերը սուղ են»: Նա նաեւ նշեց այն հանգամանքը, որ «Հայկական ժամանակ»-ի խմբագրի նկատմամբ դատավճիռը արդեն կայացվել է:

Ավելի վաղ, Փաշինյանի պաշտպանը հայտարարել էր, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի հունվարի 19-ի դատավճիռը բողոքարկվելու է Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG