Մատչելիության հղումներ

Հունվարի 20-ից նախարարներն ու կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները կներկայացնեն 2009-ի հաշվետվությունները


Հունվարի 20-ից ՀՀ կառավարությունում նախարարները եւ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները կներկայացնեն 2009 թ. իրենց գերատեսչությունների գործունեության հաշվետվությունները։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի համաձայն, հաշվետվությունները «կներառեն ինչպես հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները, այնպես էլ թերացումները, չկատարված աշխատանքների պատճառները»։

Հանձնարարվել է նաեւ հաշվետվությունները հրապարակել նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների ինտերնետային կայքերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG