Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԱԳՆ-ն նախապայմաններ է տեսնում Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մեջ


Թուրքիայի արտգործնախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում պնդում է, թե հայ - թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի հունվարի 12-ի որոշումը` հաշվի առնելով դրա հիմնավորումները, «պարունակում է նախապայմաններ եւ սահմանափակող դրույթներ, որոնք վնաս են հասցնում արձանագրությունների տառին եւ ոգուն»:

«Հիշյալ որոշումը վտանգում է այդ արձանագրությունների շուրջ բանակցությունների բուն իմաստը, ինչպես նաեւ դրանց հիմնարար նպատակը: Այդ մոտեցումը չի կարող ընդունելի լինել մեզ համար», - ասված է հաղորդագրությունում:

Հայտարարելով, թե «Թուրքիան, հավատարիմ իր միջազգային պարտավորություններին, շարունակում է նվիրված մնալ այդ արձանագրությունների առաջնային դրույթներին», պաշտոնական Անկարան «նույն նվիրվածությունն է ակնկալում Հայաստանի կառավարությունից»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանը ի պատասխան` Հայաստանի արտգործնախարարությունից խոստացան հիշյալ հաղորդագրության վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնել ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG