Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «2009-ին Ղարաբաղյան գործընթացում արձանագրվել են որոշակի տեղաշարժեր»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ 2009 թվականին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրվել են որոշակի տեղաշարժեր, «թեեւ գործնական արդյունքներ չեն եղել»:

Վկայակոչելով անցած տարեվերջին Աթենքում` ԵԱՀԿ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդունված փաստաթուղթը, նա նշել է, որ այնտեղ հստակ ամրագրված են կարգավորման ուղիները, եւ Հայաստանը, միանալով այդ փաստաթղթին, ընդունել է հիմնահարցի` տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորումը:

«Ազգերի ինքնորոշման հարցը կարող է լուծվել միայն տարածքային ամբողջականության շրջանակներում», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
XS
SM
MD
LG