Մատչելիության հղումներ

Հայ փրկարարները Հայիթի չեն մեկնել


«Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնի դարձավ, որ հայաստանցի փրկարարները չեն մեկնել Հայիթի:

Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության տնօրենի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, թե հայ փրկարարների 52 հոգանոց ջոկատը մեկնելու էր Մոսկվա, որտեղից Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության օդանավով հասնելու էր Հայիթի՝ փրկարարական առաքելություն իրականացնելու համար:

Հայ փրկարարների չմեկնելու հանգամանքների մասին տեղեկություններ առայժմ չկան:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG