ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Բաքու կայցելեն հունվարի 21-ին` Երեւան այցելելուց հետո: Այդ մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը:
Համանախագահները Երեւան են ժամանելու հունվարի 20-ին:
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն այսօր Երեւանում հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախատեսվում է, որ վաղը Բրադկեն կմեկնի Ստեփանակերտ, ուր կհանդիպի Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ: