Վրաստանի իշխանությունները «մտադիր չեն միջամտել Ուկրաինայի ներքին գործերին եւ սատարել այդ երկրի նախագահի թեկնածուներից որեւէ մեկին»: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի այս դիրքորոշումն է փոխանցել այսօր լրագրողներին նրա մամուլի քարտուղար Մանանա Մանջղալաձեն:
«Նախագահը հայտարարում է, որ Վրաստանի շահերին համապատասխանում է ուժեղ, ժողովրդավարական եւ անկախ Ուկրաինան: Վրաստանի ծրագրերում չի եղել եւ չկա Ուկրաինայի նախագահի թեկնածուներից որեւէ մեկին սատարելը», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ` հայտարարել է Մանջղալաձեն:
Հունվարի 17-ին Ուկրաինայում անցկացվելիք նախագահական ընտրությունների քարոզարշավը ավարտվում է այսօր: