Մատչելիության հղումներ

Թուրքիայի կառավարության անդամներից ամենամեծ ժողովրդականությունը վայելում է Դավութօղլուն


Ահմեդ Դավութօղլու
Ահմեդ Դավութօղլու

«Թուրքիայի կառավարության անդամներից ամենամեծ ժողովրդականությունը վայելում է Ահմեդ Դավութօղլուն», - վկայում են Անկարայում գործող «Մետրոպոլիս» հետազոտական կենտրոնի հերթական հարցման արդյունքները:

Հունվարի 3-8-ը անցկացված հետազոտության մասնակիցների մոտ 10 տոկոսը նշել է, որ 2009 թվականին Թուրքիայի կառավարության անդամներից առավել մեծ հաջողությունների է հասել Ահմեդ Դավութօղլուն:

Անցած տարվա հունիսին անցկացված նմանատիպ հարցման համեմատությամբ` Դավութօղլուի վարկանիշը աճել է մոտ չորս անգամ. ամռանը նրա գործունեությանը հավանություն էր տալիս թուրքերի միայն 2.6 տոկոսը:

«Մետրոպոլիս»-ի մասնագետները նաեւ նկատում են, որ հարցված թուրքերի 41 տոկոսի կարծիքով` 2009 թվականը արտաքին քաղաքական ասպարեզում Թուրքիայի համար լուրջ հաջողությունների եւ ձեռքբերումների տարի էր: Հարցվածների 33 տոկոսը հակառակն է պնդել` ասելով, թե նախորդ տարին աչքի ընկավ թուրքական դիվանագիտության ձախողումներով:

Եվրամիությանը երկրի անդամակցության գաղափարը շարունակում է աջակցություն վայելել հանրության շրջանում. հարցվածների 49 տոկոսը նշել է, որ կցանկանար Թուրքիան տեսնել Եվրամիության կազմում, 35 տոկոսի հավաստմամբ էլ` եթե Եվրամիությանը անդամակցելու հարցով Թուրքիայում հանրաքվե անցկացվի, ապա իրենք դեմ կքվեարկեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG