Մատչելիության հղումներ

Google-ը կարող է դադարեցնել իր գործունեությունը Չինաստանում


Ինտերնետային խոշորագույն ընկերություններից մեկը` Google-ը հնարավոր է համարում Չինաստանում իր գործունեության դադարեցումը` կապված այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների էլեկտրոնային փոստերի նկատմամբ տեղի ունեցող հավանական ոտնձգությունների հետ:

Google-ի տարածած հայտարարության համաձայն, իրավապաշտպանների էլեկտրոնային փոստերը պարբերաբար ենթարկվում են հաքերների գրոհներին:

Ընկերությունը անմիջականորեն չի մեղադրել Չինաստանի իշխանություններին, սակայն նշել է, թե ստեղծված վիճակը կարող է հարկադրել ընկերությանը` փակել Google-ի չինական կայքն ու Չինաստանի գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG