Մատչելիության հղումներ

Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացան Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունները


Հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացան Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ։ Պատգամավորական մանդատի համար պայքարում են Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց թիվ 10 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը, ընտրատեղամասերը փակելու պահին քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը կազմել է 13 հազար 566 մարդ, ինչը կազմում է գրանցված 55 հազար 810 ընտրողների ընդհանուր թվի 24 տոկոսը։

Այս ցուցանիշը ավելի քան կրկնակի պակաս է նույն ընտրատարածքում 2007 թվականի մայիսի 12-ին անցկացված ընտրություններին գրանցված ցուցանիշից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջի տվյալներով, 2007 թվականի պատգամավորական ընտրություններին այս ընտրատարածքում մասնակցել էր գրանցված ընտրողների ավելի քան 53 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG