Մատչելիության հղումներ

Երեւանի 10-րդ ընտրատարածքում մեկնարկեցին Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունները


Երեւանի թիվ 10 ընտրատարածքում առավոտյան ժամը 8։00-ից մեկնարկել ենԱզգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ։ Կայանալիք քվեարկությանը պատգամավորական մանդատի համար պայքարում են Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

Կենրոնական ընտրական հանձաժողովի տվյալներով, քվեարկություններում դիտորդական առաքելություն կիրականացնեն տեղական 10 կազմակերպությունների 361 դիտորդներ։

Թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորական մանդատը թափուր է մնացել խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի մանդատը վայր դնելուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG