Նրա փաստարկմամբ՝ շարժումը մարելու միակ ձեւը իշխանությունների հաջողություններն են, իսկ գործող իշխանությունները «վերջին երկու տարում որեւէ հաջողություն չեն արձանագրել»:
«Բացարձակապես չեմ տեսնում ոչ մի քայլ, որ այս իշխանությունը կարողանա ինչ-որ հաջողություն արձանագրել: Նրանք այդպիսի նպատակ էլ չունեն: Նրանց նպատակը այս երկիրը թալանելն է, ուրիշ որեւէ մտածմունք, գաղափար, իդեալ գոյություն չունի բացարձակապես», - ասաց Տեր-Պետրոսյանը: - «Ճգնաժամի պայմաններում այս իշխանությունները շատ ավելի շատ են թալանում, քան նորմալ պայմաններում»:
Անդրադառնալով ՀԱԿ-ին՝ Տեր-Պետրոսյանը նշեց, որ եթե տարբեր գաղափարներ կրող կուսակցությունները երկու տարվա ընթացքում իրար հետ գործում են, ուրեմն անելիք ունեն: Կոնկրետ Հնչակյան կուսակցության մասով Կոնգրեսի առաջնորդը ընդգծեց, որ այն թե' Հայաստանում եւ թե' Սփյուռքում գործող միակ կուսակցությունն է, որը «չմիացավ մարտի 1-ի իրադարձություններից հետո Սփյուռքի կուսակցությունների, եկեղեցու եւ տարբեր կազմակերպությունների այն խայտառակ հայտարարությանը, որով պաշտպանություն էր հայտնվում Հայաստանի բռնակալ իշխանություններին, դատապարտվում էին ընդդիմադիրները»:
«Այդ նույն ուժերն էին, բացի Դաշնակցությունից», - շարունակեց նա, - «որոնք նաեւ սատարեցին Հայաստանի իշխանություններին հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու հարցում՝ չհասկանալով, որ այդ արձանագրություններով Ցեղասպանության ճանաչման պրոցեսը իրենց իսկ ձեռքերով ոչնչացվեց»:
Հնչակյան կուսակցության համագումարը ընտրեց 9 անդամներից բաղկացած նոր վարչություն: Վարչության ատենապետի պաշտոնում վերընտրվեց Լյուդմիլա Սարգսյանը:
ՍԴՀԿ-ի մյուս թեւը, հիշեցնենք, Սարգսյանին համարում է կուսակցությունից հեռացված: Այդ թեւը արտահերթ համագումար էր անցկացրել անցած դեկտեմբերի 16-ին եւ, անվստահություն հայտնելով 2004 թվականից կուսակցության հայաստանյան կառույցի ատենապետի գործառույթներն իրականացրած Լյուդմիլա Սարգսյանին, նորընտիր ատենապետ էր հայտարարել Գեւորգ Պերկուպեկյանին: ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը ողջունել էր այդ համագումարը:
Լյուդմիլա Սարգսյանը, սակայն, շարունակում է պնդել, որ իսկականը իր գլխավորած կառույցն է, իսկ կուսակցությունը «ոչ թե պառակտվել է, այլ ինքնամաքրվել»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սարգսյանը նշեց, որ շարունակում է մնալ այն համոզման, որ կուսակցության մյուս թեւը եւ վերնախավը վայելում են իշխանությունների աջակցությունը:
Կուսակցության մյուս թեւը, մինչդեռ, տեղեկացնում է, որ դատական գործընթաց է սկսել՝ «ՍԴՀԿ կնիքի եւ փաստաթղթերի վրա [որոնք մնացել են Լյուդմիլա Սարգսյանի մոտ] կուսակցության իրավունքները օրինական կերպով վերականգնելու» նպատակով:
Երեկ տարածած հաղորդագրությամբ ՍԴՀԿ-ի այդ թեւը «հակականոնադրական ու հակաօրինական» էին որակել այսօրվա համագումարը՝ այն անվանելով «վտարվածների համագումար»:

Լեւոն Տեր-Պետրոսյան. Ճգնաժամի պայմաններում այս իշխանությունները շատ ավելի շատ են թալանում, քան նորմալ պայմաններում