Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին երկրի իշխանություններին կոչ է արել պայքար մղել «խռովարարների» դեմ՝ նկատի ունենալով ընդդիմության ակտիվիստներին:
Կում քաղաքում կառավարամետ ուժերի կազմակերպած հանրահավաքի իր ելույթում Խամենեին ասել է, որ իշխանությունների կողմնակիցների վերջին ելույթները «վերջին նախազգուշացումն» էր ընդդիմությանը:
Ուրբաթ օրը երկրի հյուսիսում կրակ էր բացվել ընդդիմության առաջնորդներից Մեհլի Քարուբիի ավտոմեքենայի ուղղությամբ: Քարուբին չի տուժել:
Անցած տարեվերջին ընդդիմադիրների ու ոստիկանության ուժերի բախման հետեւանքով զոհվել էր առնվազն 8 մարդ: