Մատչելիության հղումներ

Էրդողանը մերժում է Թուրքիայի «ոչ լիարժեք» անդամակցությունը Եվրամիությանը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դառնալ Եվրամիության լիարժեք անդամ եւ չի կարող բավարարվել «ոչ լիարժեք» անդամակցությամբ:

«Եթե Եվրամիությունը հայտարարի նոր պայմանների կատարման անհրաժեշտության մասին կամ մեզ առաջարկի սահմանափակ անդամություն, մենք կհրաժարվենք Եվրամիությանը միանալու ծրագրերից», - ասել է Թուրքիայի վարչապետը՝ միաժամանակ հայտարարելով, որ անձամբ ինքը միանշանակ կերպով կողմնակից է երկրի անդամակցությանը Եվրամիությանը:

Թուրքիայի անդամակցությանը դեմ են հանդես գալիս Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Վերջինս 2008 թվականին առաջ էր քաշել անդամակցության փոխարեն Թուրքիային «արտոնյալ գործընկերություն» տրամադրելու գաղափարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG