ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին` մտահոգություն հայտնելով, թե «Հայաստանը շարունակում է մերժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իր միջազգային պարտավորությունները»:
«Հայաստանի դիրքորոշումը հիմնախնդրի իրական բնույթի վերաբերյալ միջազգային հանրությանը մոլորեցնելու վտանգ է ներկայացնում», - «ԱզերԹաջ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասված է նամակում: - «Հայաստանի ղեկավարների ապակառուցողական դիրքորոշումը լուրջ վտանգ է վեճը քաղաքական միջոցներով լուծելու համար»:
Ներկայացնելով Ղարաբաղյան հակամարտության պատմության իրենց վարկածը` Ադրբեջանի պատվիրակները, Today.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, պնդում են, թե «Հայաստանը այժմ միակ մոնոէթնիկ երկիրն է ամբողջ աշխարհում, Հայաստանի քաղաքական կյանքում գերիշխում է ռասայական խտրականությունը», եւ միջազգային կազմակերպություններին ու հատկապես ՄԱԿ-ին կոչ են անում «ավելի լուրջ միջոցներ» ձեռնարկել Հայաստանի դեմ: