«Պաշտոնական Բեռլինը չի պատրաստվում արգելափակել Թուրքիայի մուտքը Եվրամիություն», - այսօր Անկարայում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն:
Նրա խոսքով, սակայն, Թուրքիան պետք է բարեփոխումների լայնամասշտաբ ծրագիր իրագործի` Եվրամիության չափանիշներին համապատասխանելու համար:
Վեստերվելեի համոզմամբ` պաշտոնական Անկարայի հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացվի Կիպրոսի խնդրի լուծման, ինչպես նաեւ խոսքի ազատության եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վրա:
«Այն համաձայնությունները, որ ձեռք են բերվել Անկարայի եւ Եվրամիության միջեւ նախորդ տարիներին, շարունակում են ուժի մեջ մնալ: Գերմանիայի ներկայիս կառավարությունը հարգում է ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները», - հայտարարել է Վեստերվելեն:
Նրա խոսքով` «Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները շարունակական գործընթաց են իրենցից ներկայացնում»:
«Որեւէ բան ինքնաբերաբար չի կարող ի կատար ածվել: Ավելին, որեւէ մեկը չի կարող երաշխավորել այդ բանակցությունների դրական ելքը», - ասել է Գերմանիայի արտգործնախարարը: