Ինգուշեթիայի Աչալուկի գյուղի մոտ հաջողվել է կանխել դեպի Հայաստան եկող գազատարի պայթյունը։ Մոզդոկ-Թբիլիսի գազատարի մոտ տեղադրված պայթուցիկ սարքը վնասազերծվել է Երեւանի ժամանակով ժամը 13։00-ի սահմաններում։ Ռուսաստանյան «Նովոստի» գործակալության փոխանցմամբ, սակրավորներին հաջողվել է մի քանի ժամում վնասազերծել սարքը, տուժածներ չկան։
Սա Ինգուշեթիայի տարածքում Հայաստան եկող գազատարի ականապատման երրորդ դեպքն է վերջին չորս ամիսների ընթացքում։
2009-ի սեպտեմբերի 1-ին գազատարը պայթեցվել էր։
Դեկտեմբերի կեսերին ռուսաստանցի իրավապահներին հաջողվել էր վնասազերծել գազատարի մոտ տեղադրված հզոր պայթուցիկ սարքը։