Մատչելիության հղումներ

Բացվում է Թուրքմենստան – Իրան նոր գազատարը


Իրանի եւ Թուրքմենստանի նախագահները՝ Մահմուդ Ահմադինեջադը եւ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը այսօր մասնակցել են երկու երկրների միջեւ կառուցված նոր գազատարի բացման արարողությանը։

Թուրքմենստանի Դովլեթաբադ գազի հանքավայրը Իրանի Սարախս նահանգին միացնող 182 կիլոմետր երկարությամբ գազատարի սկզբնական թողունակությունը տարեկան 6 միլիարդ խորանարդ մետր է: Գազատարի շահագործմամբ հնարավորություն է ստեղծվում կրկնապատկել Թուրքմենստանից գազի առաքումները Իրան՝ արտահանվող գազի ծավալները հասցնելով տարեկան մինչեւ 20 միլիարդ խորանարդ մետրի։

Թուրքմենստանը եւ Իրանը միացնող առաջին` Կորպեջե - Քորդքուի գազատարը բացվել է 1997 թվականին:

Գազատարի բացման նպատակով, Իրանի նախագահը Թուրքմենստան էր ժամանել հունվարի 5-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG