Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը առնչություն չունի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցին»


«Պաշտոնական Երեւանի հետ Անկարայի հարաբերությունների նորմալացումը ոչ մի առնչություն չունի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցին», - CNN-Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

Նրա խոսքով, որոշ ուժեր Եվրոպայում ճնշում են գործադրում Թուրքիայի նկատմամբ` համարելով, որ Հայաստանի հետ դեռեւս չկարգավորված խնդիրը խոչընդոտ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար:

«Նույնիսկ եթե օրակարգում Եվրամիությանը մեր անդամակցության հարցը չլիներ` հայ - թուրքական հարաբերությունները այն խնդիրն են, որ Անկարան ցանկանում է կարգավորել: Կովկասը չպետք է լինի պատնեշ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ: Տարածաշրջանի սառեցված հակամարտությունները պետք է կարգավորվեն», - հայտարարել է Գյուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG