Մատչելիության հղումներ

Թուրքիան մտադիր է հզորացնել իր արտաքին քաղաքականությունը


Թուրքիան նոր եւ առավել հզոր արտաքին քաղաքականության կարիք ունի, - երեկ Անկարայում` թուրք դիվանագետների ամենամյա գագաթնաժողովում հայտարարել է երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

Ընդգծելով, որ թուրքական դիվանագիտությունը հսկայական պատմական փորձառություն է անցել, որը կարող է համեմատվել ընդամենը հինգ կամ վեց երկրի հետ, արտգործնախարարը միաժամանակ նշել է. - «Ժամանակակից աշխարհում ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ, որոնց մենք պետք է կարողանանք դիմակայել»։

«Այժմ նոր աշխարհաքաղաքական միջավայր է ձեւավորվում` իր նոր պահանջներով, եւ մենք պետք է զարգացնենք նոր եւ ռազմավարական հայեցակարգ՝ այդ պահանջներին բավարարելու համար», - ըստ «Անադոլու նյուս» գործակալության, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը թուրք դիվանագետների գագաթնաժողովում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG