Մատչելիության հղումներ

Նախատեսվում են չարտերային թռիչքներ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ


Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը երկրորդ անգամ համաձայնություն է տվել ուղիղ թռիչքներ իրականացնել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ:

Հունվարի 8-ին, 9-ին եւ 10-ին նախատեսվում են չարտերային թռիչքներ Թբիլիսիի եւ Մոսկվայի, իսկ հունվարի 9-ին ու 10-ին՝ Թբիլիսիի ու Սանկտ Պետերբուրգի միջեւ:

Նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին ու 30-ին նախատեսված չվերթները, հիշեցնենք, չկայացան: Պաշտոնական Մոսկվան մեղադրեց Թբիլիսիին, իսկ Georgian Airways ընկերությունը պատճառաբանեց, թե Ռուսաստանի համաձայնությունը չափազանց ուշ էր եկել թռիչքները կազմակերպելու համար:

Երկու երկրների միջեւ ուղիղ չվերթներ չեն իրականացվում 2008 թվականի оգոստոսյան կարճատեւ պատերազմից ի վեր:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG