Մատչելիության հղումներ

Էդուարդո Էռնեկյանը հիվանդանոց է նվիրել Արգենտինային


Արգենտինա -- Հայազգի հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը հիվանդանոց է նվիրում Արգենտինային, Բուենոս Այրես, 31-ը դեկտեմբերի, 2009
Արգենտինահայ հայտնի գործարար, American International Airports ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը Արգենտինային է նվիրել հիվադանոց, որը կրելու է իր հանգուցյալ եղբոր՝ մասնագիտությամբ բժիշկ Անդրանիկ Էռնեկյանի անունը։

Բժշկական կենտրոնի կառուցման համար Էռնեկյանը ներդրել է մոտ 15 միլիոն դոլար եւ խոստացել է ամեն ամիս նվիրաբերել եւս 30 հազար դոլար՝ հիվանդանոցի ընթացիկ ծախսերը հոգալու համար։

Նոր հիվանդանոցը գտնվում է Արգենտինայի Ezeiza գլխավոր օդանավակայանի մոտ եւ ունենալու է ռազմավարական նշանակությունը։

Հիվանդանոցի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրխները եւ բարձաստիճան այլ անձինք։


Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG