Նա ընդգծեց, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ներկայացուցիչը ընտրվում է նման բարձր պաշտոնում այդ կառույցում:
ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը ստեղծվել է անցած տարի, գրասենյակը Մոսկվայում է: Հիմնադրամի գործունեության նպատակն է աջակցել մշակույթի, կրթության, գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերով համագործակցության ծրագրերին:
Սամվել Ֆարմանյանի փոխանցմամբ` Արմեն Սմբատյանը դեռ շարունակում է կատարել դեսպանի իր պարտականությունները, քանի որ նրան դեսպանի պաշտոնից ազատելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիր դեռեւս չի եղել:
Նախագահի խոսնակը չմեկնաբանեց լուրերը այն մասին, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվելու Բելառուսում Հայաստանի ներկայիս դեսպան, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին նախագահ Օլեգ Եսայանը:
Արմեն Սմբատյանը` ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրեն

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը օրերս ընտրվել է ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրեն: Այդ մասին չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:
Ուղիղ հեռարձակում