Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի զոհերի ծնողները նամակ են հղել «մարտի 1-ի էջը փակողներին»


«Մարտի 1»-ի զոհերի հարազատները ծաղիկներ են դնում նրանց հիշատակին, Երեւան, 9-ը ապրիլի, 2008
«Մարտի 1»-ի զոհերի հարազատները ծաղիկներ են դնում նրանց հիշատակին, Երեւան, 9-ը ապրիլի, 2008
2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների տասը զոհերից յոթի ծնողները երկուշաբթի երեկոյան բաց նամակ են հղել Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին:

«Ամենօրյա «Մարտի 1»-ի ամանորյա պահանջագիր» Հայաստանի իշխանություններին», - այսպես են վերնագրել զոհվածների ծնողները նամակը, որը հասցեագրված է, նրանց խոսքով, «մարտի 1-ի էջը փակող»` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Հերմինե Նաղդալյանին, Հանրապետական կուսակցության խոսնակ էդուարդ Շարմազանովին, «Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին եւ հանձնաժողովի բոլոր այն անդամներին, ովքեր ստորագրել են զեկույցը, կոալիցիայի այն ներկայացուցիչներին ու «կամակատարներին», ովքեր համարում են, թե իրենց որդիների սպանությունների «էջը շրջված է»:

«Մենք համոզված ենք, որ «Մարտի 1»-ն անցողիկ չէ, որ 21-րդ դարում, քաղաքակիրթ համարվող Եվրոպայի աչքի առաջ, նրա ընտանիքի մասը համարվող Հայաստանում մեզ՝ ծնողներիս, ու հայ ժողովրդին պատուհասած այդ ոճրագործության ամբողջական բացահայտումը եւ բոլոր մեղավորներին խստագույն պատժի ենթարկումը երիցս արդար է եւ անխուսափելի: Եվ հավատում ենք, որ մեր համոզմունքն ու պահանջը աջակից արձագանք է գտնում անվախ ու արժանապատիվ բոլոր հայ մարդկանց սրտերում», - ասված է, մասնավորապես, նամակում: - «Չբացահայտված յուրաքանչյուր հանցագործություն ծնում է մի քանի ոճիր, չպատժված յուրաքանչյուր հանցագործ հայրանում է մի քանի ոճրագործի: Հիշե'ք այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր դեռ 1990-ականների սկզբից, նպաստելով ընտրությունների կեղծմանը, մարդկանց իրավունքների բռնացմանը, անկախ դատարան հասկացության հուղարկավորմանը` հետագայում հենց իրենք ուղղակի կամ անուղղակի զոհերը դարձան իրենց իսկ ստեղծած անմարդկային, հանցածին համակարգին»:

«Ազատություն» ռադիոկայանը զրուցել է նամակը ստորագրած ծնողներից երկուսի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG