Մատչելիության հղումներ

Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպից» մահվան երրորդ դեպքը


Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպից» մահվան երրորդ դեպքը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը, երկու օր առաջ A/H1N1 վիրուսի հարուցած բարդությունների պատճառով մահացել է 80-ամյա մի կին:

Դեկտեմբերի կեսերին հայտնի էր դարձել A/H1N1 վիրուսից մահվան առաջին 2 դեպքերի մասին։ Զոհերը՝ հղի մի կին եւ երիտասարդ մի տղամարդ էին։

Շուշան Հունանյանի խոսքով, դեկտեմբերի 28-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» լաբորատոր հաստատված 111 դեպք:

Հիշեցնենք, նաեւ, որ Լեռնային Ղարաբաղում գրանցվել է A/H1N1 վիրուսի լաբորատոր հաստատված 4 դեպք:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG