Մատչելիության հղումներ

Լիլիան Քեշիշյանը նշանակվել է Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի փոխնախարար


Ուրուգվայի նոր նախագահ Խոսե Մուխիկան երկրի զբոսաշրջության եւ սպորտի փոխնախարար է նշանակել Լիլիան Քեշիշյանին:

Լիլիան Քեշիշյանը եղել է Ուրուգվայի խորհրդարանի առաջին հայազգի պատգամավորը, սակայն վերջին ընտրություններում նա չէր ընտրվել:

Հայազգի գործչի նշանակումը իշխանության աղբյուրները բացատրում են նրանով, որ նա մեծ փորձ ունի զբոսաշրջության ոլորտում եւ վայելում է մասնավոր սեկտորի համակրանքը:

Լիլիան Քեշիշյանը 2005 թվականին այցելել է Հայաստան:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG