Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը այցելում է Թուրքիա


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ուրբաթ օրը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Ինչպես տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը, Մամեդյարովը Թուրքիա է մեկնում իր պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի հրավերով` քննարկելու երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցեր:

Թուրքիա այցելության ընթացքում Մամեդյարովը հանդիպումներ կունենա նախագահ Աբդուլա Գյուլի, խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ Ահմեդ Դավութօղլուի հետ:

«Նախարար Մամեդյարովի այցելությունը հնարավորություն կստեղծի ցուցադրել քաղաքական կամք` առավել ուժեղացնելու համերաշխությունն ու փոխադարձ հասկացվածությունը, որը գոյություն ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG