Չորեքշաբթի օրը տեղի է ունեցել «Բջնի» հանքային ջրերի գործարանի պարտատերերի ժողովը, որի արդյունքում որոշում է կայացվել ոչ թե աճուրդի, այլ ուղղակի գործարքի միջոցով գործարանի գույքը վաճառել «Ռոյալ Արմենիա Սիգարետ» ընկերությանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Բջնի» գործարանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Ըստ գործող կարգի, սնանկացման կառավարիչը պետք է միջնորդություն ներկայացնի դատարանին` հայցելով գործարքի թույլտվությունը: Դատարանի թույլտվությունից հետո նրանք արդեն կկնքեն գործարքը», - պարզաբանեց փաստաբանը:
«Բջնի»-ի սնանկության գործերով կառավարիչ Արսեն Չիկչյանը այսօր առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ո'չ հերքեց, ո'չ էլ հաստատեց այս տեղեկատվությունը` խոստանալով ավելի ուշ պարզաբանումներ ներկայացնել:
Տիգրան Ավետիսյան