Մատչելիության հղումներ

Ռուսաստանում փորձարկվել է «ՌՍ-20-Վ» միջմայրցամաքային հրթիռը


Այսօր ռուսաստանցի զինվորականները հաջողությամբ փորձարկել են խորհրդային շրջանում արտադրված «ՌՍ-20-Վ» տեսակի միջմայրցամաքային հրթիռ, որն Արեւմուտքում անվանում են «սատանա»։

Հրթիռն արձակվել է Օրենբուրգի շրջանում գտնվող հենակետից եւ ոչնչացրել է Կամչատկայի թերակղզում գտնվող պայմանական թիրախը։

1988 թվականին ստեղծված այդ տեսակի հրթիռները կարող են կրել 10 միջուկային մարտագլխիկ եւ հարվածել մինչեւ 11 հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների։

Լրատվական գործակալությունները նշում են, որ դեկտեմբերի 10-ին Ռուսաստանում վերստին ձախողվել է նոր սերնդի հրթիռի` «Բուլավա»-ի փորձարկումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG