Այսօր, մինչ կմեկնարկեր կառավարության հերթական նիստը, կառավարության շենքի առջեւ տարեց մի քաղաքացի ինքնասպանության փորձ կատարեց՝ բարձրաձայն դժգոհություն հայտնելով երկրում տիրող սոցիալական եւ իրավական անարդարությունից։
Կառավարության մուտքի մոտ հերթապահող ոստիկանների միջամտությամբ հաջողվեց քաղաքացու ձեռքից խլել ածելին եւ խափանել դրա միջոցով կյանքին վերջ տալու նրա մտադրությունը։ Քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, թեեւ նա հասցրեց ածելիով վնասել իր կոկորդը։
Դեպքի վայրում «Ազատություն» ռադիոկայանին հասած տեղեկություններով, ինքնասպանության փորձ կատարած քաղաքացին՝ 1949 թվականին ծնված Ռուդոլֆ Մխիթարյանը, Երեւանի Դալմայի այգիների նախկին հողօգտագործողներից մեկն է։
Նախորդ տարի կառավարության առաջ ինքնահրկիզման միջոցով կյանքին վերջ տալու փորձ էր արել Դալմայի մեկ այլ հողօգտագործող՝ Սամվել Մանուկյանը։
Ռուբեն Մելոյան