Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Իրանին մեղադրում է ոստիկանական պետությանը բնորոշ վարքագիծ դրսեւորելու մեջ


Միացյալ Նահանգները մեղադրել է Իրանի իշխանություններին ոստիկանական պետությանը բնորոշ վարքագիծ դրսեւորելու մեջ:

Ըստ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլիի, իրանական իշխանությունները օգտագործում են իրենց տրամադրության ներքո եղած բոլոր միջոցները, անվտանգության ուժերը` ճնշելու ժողովրդական ընդվզումը: Նա կոչ է արել Իրանի ղեկավարությանը ականջալուր լինել սեփական ժողովրդի ասածներին:

Այս շաբաթ` ընդդիմախոս հոգեւորական, մեծ այաթոլա Հոսեյն Ալի Մոնթազերիի հուղարկավորությունից հետո, իրանական տարբեր քաղաքներում նոր բախումներ տեղի ունեցան ընդդիմության ներկայացուցիչների եւ անվտանգության ուժերի միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG