Մատչելիության հղումներ

Հանրային խորհրդի եռամսյա գործունեությունը «ոտքի կանգնելու շրջան» էր


Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի ընդլայնված կազմի հետ քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները, 30-ը սեպտեմբերի, 2009թ.
Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի ընդլայնված կազմի հետ քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները, 30-ը սեպտեմբերի, 2009թ.

«2010 թվականը Հանրային խորհրդի համար իրապես պետք է դառնա հանրությանը ճանաչելի եւ ներկայանալի դառնալու տարի։ Եթե մենք այդ հնարավորությունը կորցնենք, ապա խորհուրդը էապես կտուժի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։

«Հավատացնում եմ, որ Հանրային խորհրդի հաջողություններն այսօր պայմանավորված են բացառապես խորհրդի անդամների գործունեությամբ», - ասաց նա:

Լիարժեք կազմով 2009-ի սեպտեմբերից գործող Հանրային խորհրդի եռամսյա գործունեությունը Խոսրով Հարությունյանը բնորոշում է իբրեւ «ոտքի կանգնելու շրջան»` խոստովանելով, որ հանրային կյանքի բոլոր ոլորտները ընգրկող այս կառույցի աշխատանքը օբյեկտիվորեն «մեծագույն» դժվարությունների հետ է կապված:

Խոսրով Հարությունյանի փոխանցմամբ, այս կարճ ժամանակահատվածում քաղաքացիներից ստացել են հարյուրավոր նամակներ, ուսումնասիրում են բոլոր դիմումները` «ձգտելով ճանաչել համակարգային խնդիրները»։

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահը Հանրային խորհրդի հասցեին հնչող ոչ դրական գնահատականները բացատրում է ժամանակային գործոնով։

Խորհրդի մեկ այլ անդամ` քաղաքագետ Կարեն Բեքարյանը, համբերությամբ է վերաբերվում կառույցի հասցեին հնչող քննադատություններին։

«Ժամանակ է հարկավոր վստահություն ձեռք բերելու համար: Ցանկացած երկրում նոր ստեղծվող կառույցը ունենում է իրեն վստահողներ ու չվստահողներ: Երբ կառույցը կդառնա 1 տարեկան, ես կունենամ իմ գնահատականը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Բեքարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG