Մատչելիության հղումներ

Թուրքիայում փակված քրդամետ կուսակցության պատգամավորները վայր չեն դնի մանդատները


Թեեւ Թուրքիայի Սահմանադրական դատարանը արգելել է խորհրդարանում ներկայացված քրդամետ «Դեմոկրատական հասարակություն» կուսակցության գործունեությունը, կուսակցության պատգամավորները որոշել են, այդուհանդերձ, վայր չդնել իրենց մանդատները։

Այս մասին հաղորդում է թուրքական CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով այդ կուսակցությունից պատգամավոր Սալահաթին Դեմիրթաշին։

Կուսակցությունը խորհրդարանում 19 պատգամավոր ունի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանք վայր կդնեն մանդատները։

Կուսակցության փակումը Թուրքիայում բողոքների եւ ցույցերի պատճառ էր դարձել։ Եվրամիությունը քննադատել է Թուրքիայի կողմից կուսակցության փակման քայլը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG