«Մենք առաջին անգամ չենք անդրադառնում այս խնդրին, այդուամենայնիվ, չնայած մեր զեկույցներին ու բազմաթիվ հորդորներին, խոսքի ազատության վիճակը Ադրբեջանում բարելավվելու փոխարեն վատանում է», - հայտարարել է էստոնացի պատգամավոր Յունն Քելամն ու ընդգծել, որ ասվածի ապացույցները բազմաթիվ են. - «Ընդդիմադիր լրագրողների նկատմամբ կիրառվող զանգվածային սպառնալիքները, հետապնդումները եւ ազատազրկման դեպքերը խիստ մտահոգիչ են։ Մենք հերթական անգամ կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ առանց հապաղելու ազատ արձակել կալանավորված լրագրողներին ու բլոգերներին»։
«Ադրբեջանը Եվրամիության կարեւոր գործընկերներից մեկն է, սակայն խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը պետք է վեր դասվեն ամեն ինչից», - ընդգծել է լիտվացի պատգամավոր Լայնա Անդրիկիենեն: - «Անշուշտ, Ադրբեջանը կարեւոր գործընկեր է Եվրամիության էներգետիկ անվտանգությունը ապահովելու տեսանկյունից, այդուամենայնիվ, որքան էլ կարեւոր լինեն գազն ու նավթը, դրանք ամեն ինչ չեն, եւ մենք չպետք է խոսափենք հիշեցնել Ադրբեջանին, որ ժողովուրդը ազատ խոսքի իրավունք ունի, անգամ եթե այդ խոսքը քննադատում է կառավարությանն ու իշխանություններին»։
Ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձեւում եվրոպացի պատգամավորները հորդորում են Ադրբեջանի իշխանություններին` վերանայել զրպարտության համար քրեական պատիժ սահմանող օրենսդրական դրույթը, պնդելով, որ այն շատ հաճախ մտրակ է դառնում՝ անկախ ու ընդդիմադիր լրագրողներին պատժելու համար։
Չնայած միջազգային կառույցների հորդորներին՝ ներկայումս առնվազն հինգ ադրբեջանցի լրագրող գտնվում է ազատազրկման վայրերում։ Վերջիններիս ազատ արձակելուց բացի, Եվրախորհրդարանը հորդորում է Ադրբեջանի իշխանություններին նաեւ համարժեք արձագանքել լրագրողների նկատմամբ կատարված բռնություններին. բազմաթիվ բռնություններ մինչ օրս բացահայտված չեն, մեղավորները մնում են անպատիժ, փաստում է Եվրախորհրդարանի զեկույցը։
«Հաջորդ մտահոգիչ խնդիրը Ադրբեջանի իշխանությունների վերջին որոշումն էր մի շարք միջազգային ռադիոընկերությունների՝ «Ազատություն» ռադիոկայանի, «Ամերիկայի ձայն»-ի եւ BBC-ի արտոնագրերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ, ինչը զրկում է այս երկրի ունկնդիրներին տեղեկատվության արժեքավոր եւ անկախ աղբյուրներից», - հայտարարել է Յունն Քելամը։
Ընդունված բանաձեւում Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանություններին հորդորում է վերականգնել օտարերկրյա հեռարձակողների արտոնագրերը, ընդգծելով, որ պաշտոնական Բրյուսելն ու Բաքուն չեն կարող սերտ համագործակցություն զարգացնել առանց խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության։