Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դրական է արձագանքել Աֆղանստանում աջակցության ՆԱՏՕ-ի խնդրանքին


Ավարտելով Ռուսաստան կատարած առաջին այցը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այսօր Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսում ասել է, որ Ռուսաստանը դրական է արձագանքել Աֆղանստանի ռազմական գործողությանն աջակցելու խնդրանքին։

Միաժամանակ, Ռասմուսենը նշել է, որ հնարավոր աջակցության կոնկրետ խոստում պաշտոնական Մոսկվան դեռ չի տվել։

Երեկ հանդիպելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ռուսաստանը, մասնավորապես, կարող է ուղղաթիռներ տրամադրել, ինչպես նաեւ վարժանքներ անցկացնել Աֆղանստանի օդուժի եւ ոստիկանության զինծառայողների համար։

Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է նաեւ, թե ՆԱՏՕ-ն անհրաժեշտ չի համարում Ռուսաստանի հետ կնքել եվրոպական անվտանգության նոր պայմանագիր։ Այդ նախաձեռնությամբ հանդես է եկել պաշտոնական Մոսկվան` առաջարկելով պայմանագրում հստակ սահմանել, որ այն ստորագրող երկրները պարտավորվում են իրենց անվտանգությունը չամրապնդել այլ պետությունների հաշվին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG