Մատչելիության հղումներ

Հրազդանի ցեմենտի գործարանի 350 աշխատողներ մնացին անգործ


Հայաստան -- Հրազդանի ցեմենտի գործարանը
Հայաստան -- Հրազդանի ցեմենտի գործարանը

Հրազդանի «Միկա-Ցեմենտ» գործարանի 350 աշխատողները համալրեցին գործազուրկների թիվը: Ձմռան ամիսներին կաշխատեն միայն գործարանի բարձման, այսինքն՝ պատրաստի արտադրանքի արտադրամասը եւ օժանդակ տնտեսությունները, որտեղ զբաղված է մոտ 250 մարդ: Գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը բացատրեց, որ պատճառը տնտեսական ճգնաժամն է:

«Եթե պահանջարկ լինի, ցեմենտը կվաճառվի, իսկ գործարանը կաշխատի այն ժամանակ, երբ արդեն ցեմենտ չենք ունենա: 2008-ի համեմատ, այս տարի ցեմենտի պահանջարկը հանրապետությունում 2 անգամ իջել է», - ասաց նա:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Նաիրա Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին գործարանի պահեստները լիքն են. 32 հազար տոննա կուտակված ցեմենտ ունեն ու 21 հազար տոննա հումք, ինչը, ըստ տնօրենի, մինչեւ գարուն ամբողջությամբ հնարավոր կլինի իրացնել ու ետ կանչել աշխատողներին: Ընդ որում, աշխատողները ոչ թե աշխատանքից ազատվել են, այլ ուղարկվել են հարկադիր արձակուրդի՝ մինչեւ արտադրական ծավալների վերականգնումը։

Հրազդանում 350 աշխատողներ մնացին անգործ
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG