Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանը վիրահատության ենթարկվեց


2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ 8 տարվա ազատազրկման դատապարտված Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը չորեքշաբթի օրը վիրահատության է ենթարկվել «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնից Արմեն Խաչատրյանը, վիրահատությունը սկսվել է կեսօրին եւ շարունակվել 4-5 ժամ. կատարվել է շնչուղիների միաժամանակ երեք վիրահատություն: Խաչատրյանի վկայությամբ` վիրահատությունը հաջող է անցել:

Դեկտեմբերի սկզբին շնչառական համակարգի վիրահատության ենթարկվելու նպատակով Սասուն Միքայելյանը, ում առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն (նախկին Հանրապետական) հիվանդանոց։

Վիրահատությունը նախատեսված էր երեքշաբթի, սակայն մեկ օրով հետաձգվել է, քանի որ Միքայելյանի մոտ նաեւ սրտի հետ կապված խնդիրներ էին առաջացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG