«Մարդիկ պետք է ազատ լինեն բռնապետության շղթաներից, կտտանքներից, խտրականությունից, առաջնորդների հանդեպ ունեցած վախից, ովքեր կարող են բանտարկել կամ ոչնչացնել նրանց: Այս ամենով հանդերձ, նրանց կարիքները պետք է բավարարված լինեն` սննդի, առողջության, կրթության որակյալ օրենսդրություն ունենալու իմաստով», - ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:
«Նախագահ Օբամայի փիլիսոփայությունը ակնհայտ կդարձնի, թե ինչպես է Ամերիկան տեսնում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները Չինաստանում եւ Ռուսաստանում», - նշել է Հիլարի Քլինթոնը:
Միաժամանակ, նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է Ռուսաստանի եւ Չինաստանի դեպքում շատ «նրբանկատ մոտեցում» ցուցաբերել, քանի որ երկու պետություններն էլ ԱՄՆ-ի համար կարեւոր գործընկերներ են զենքի չտարածման եւ համաշխարհային տնտեսության վերականգնման հարցերում:
«Սկզբունքային պրագմատիզմը խոսում է բոլոր երկրների, բայց հատկապես առանցքային համարվող Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ մեր վերաբերմունքի մասին: Համագործակցությունը նրանցից յուրաքանչյուրի հետ կարեւոր է համաշխարհային տնտեսության առողջացման տեսանկյունից, նաեւ` անվտանգությանն առնչվող այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսին Հյուսիսային Կորեան եւ Իրանն են», - ընդգծել է պետքարտուղարը:
Միեւնույն ժամանակ, Հիլարի Քլինթոնը ասել է, որ ԱՄՆ-ը շարունակում է «անկեղծ քննարկումները» պաշտոնական Պեկինի հետ` Տիբեթի ժողովրդի, ույգուրների իրավունքների պաշտպանության, խոսքի եւ կրոնի ազատության սահմանափակումների վերացման մասին:
Իսկ Ռուսաստանին առնչվող խնդիրներից պետքարտուղարն առանձնացրել է լրագրողների ու իրավապաշտպանների սպանությունների չբացահայտված դեպքերը, որոնք, ըստ Քլինթոնի, պաշտոնական Մոսկվայի հետ քննարկվում են:
Այս ամենով հանդերձ, պետքարտուղարը շեշտել է.- «Սա չի նշանակում, որ Միացյալ Նահանգների կառավարությունը չպետք է աշխատի այն կառավարությունների հետ, որոնք խախտում են իրենց քաղաքացիների իրավունքները»:
Քլինթոնը նաեւ չի համաձայնել այն քննադատների հետ, որոնք կարծում են, թե մարդու իրավունքների համար պայքարը եւ ազգային շահի հետապնդումը` նկատի ունենալով, օրինակ, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համագործակցությունը, իրար հակասող երեւույթներ են: «Վաշինգտոնը այդ երկուսը համատեղելու ուղիներ է որոնում», - հավաստիացրել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը: