Մատչելիության հղումներ

Չինաստանի եւ Ղազախստանի նախագահները բացեցին նոր գազամուղի ղազախական հատվածը


Չինաստանի նախագահ Հու Ջինթաոն դեկտեմբերի 12-ից 14-ը այցելում է Ղազախստան ու Թուրքմենստան, որտեղ նա մասնակցելու է Թուրքմենստան-Չինաստան գազատարի ղազախական եւ թուրքմենական հատվածների բացման արարողություններին։

Հու Ջինթաոն եւ նրան հյուրընկալող Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը այսօր մասնակցեցին գազամուղի բացման արարողությանը, որը տեղի ունեցավ Աստանայում։

Հազար ութ հարյուր կիլոմետրից ավելի ձգվող գազատարը անցնում է Ղազախաստանի ու Ուզբեկստանի տարածքով: Գազատարի կառուցումը սկսվել էր անցյալ տարվա ամռանը: Այս գազատարով Չինաստանը տարեկան 40 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանալու Կենտրոնական Ասիայից:

Երկուշաբթի սպասվում է Հու Ջինթաոի այցը Թուրքմենստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG