ՈւԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի Կիեւ, Լվով, Դոնեցկ եւ Խարկով քաղաքները կհյուրընկալեն ֆոտւբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնությունը:
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մամլո ասուլիսում բարձր է գնահատել Ուկրաինայում եւ Լեհաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության նախապատրաստման ուղղությամբ ուկրաինական կառավարության գործադրած «հսկայական ջանքերը»: Նա նաեւ հաստատել է, որ առաջնության եզրափակիչը կանցկացվի Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում:
ՈւԵՖԱ-ն հետաձգում էր ուկրաինական քաղաքներում` բացի Կիեւից, Եվրոպայի առաջնության անցկացման մասին որոշումը` ենթակառուցվածքներին վերաբերող նախագծերի դանդաղ առաջխաղացման պատճառով: