«Եթե համեմատենք Ջորջ Բուշի հետ` Բարաք Օբամայի հարաբերությունները Վրաստանի առաջնորդի հետ բավական սառն են», - կարծում է փորձագետը:
Վրաստանի խորհրդարանը, սակայն, հաստատել է, որ 762 վրացի զինվոր պետք է Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնի, այնինչ ավելի ուշ արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Վրաստանը պատրաստվում է Աֆղանստան ուղարկել մոտ 1000 խաղաղապահների:
«Երեւում է, Վրաստանի նախագահը, երբ պաշտոնյաների հետ քննարկման ժամանակ հավելյալ զորախմբի մասին խոսք է գնացել, ցանկացել է զարմացնել բոլորին», - ասում է Կոբա Լիկլիկաձեն` շարունակելով. - «Սակայն վրացական խորհրդարանի համար, որտեղ ճնշող մեծամասնությունը նախագահի կուսակցության ներկայացուցիչներն են, որեւէ դժվարություն չի ներկայացնում նաեւ այդ թիվը հաստատել, անգամ 1500 դարձնել այն, կամ 2000, ինչպես, ի դեպ, Իրաքում եղավ»:
Սակայն ամեն ինչից զատ, «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության ռազմական հարցերով փորձագետի կարծիքով, «վրացի պաշտոնյաների տված խոստումը նաեւ դժվար կլինի իրականություն դարձնել նաեւ զուտ տեխնիկական դժվարությունների պատճառով». - «Ստացվում է` Վրաստանի զինված ուժերի յուրաքանչյուր 15-րդ զինվորը արտասահմանում»:
Վրաստանի բանակը շուրջ 15 հազար զինվորներ ունի:
Կոբա Լիկլիկաձեի կարծիքով, ընդդիմությունը կօգտագործի իշխանության այս քայլը` քննադատելու նպատակով:
Այս հարցում հասարակական կարծիքը Վրաստանում եւս երկու` գրեթե հավասար մասերի է բաժանված: Թբիլիսիում անցկացված վերջին հարցումները վկայում են, որ բնակչության 44 տոկոսը կողմ է, որ վրացի զինծառայողները խաղաղապահ առաքելություն անցկացնեն Աֆղանստանում, իսկ 43 տոկոսը դեմ է դրան:
«Իշխանությանը ծանր կլինի` ինֆորմացիոն աշխատանք տանելու եւ իր քայլը հիմնավորելու հարցում նույնպես», - կարծում է փորձագետը:
Հայաստանը համաձայնել է 35-80 զինծառայող ուղարկել Աֆղանստան: Հայկական զորախումբը գերմանական հրամանատարության ներքո կանցնի ծառայությունը եւ կպահպանի Կունդուզ քաղաքի օդանավակայանը: