Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցչի պաշտոնում Նինկե Օմեսին փոխարինում է Գիերմո Տոլոսան, ով մինչ նոր նշանակումը պաշտոնավարել է ԱՄՀ-ի ռազմավարության, քաղաքականության եւ ուսումնասիրության դեպարտամենտի նոր ձեւավորվող շուկաների բաժնում:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Նինկե Օմեսին եւ Գիերմո Տոլոսային այսօր ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Նինկե Օմեսին Հայաստանում արդյունավետ աշխատանքի համար, ճանաչողական զրույց է ունեցել Գիերմո Տոլոսայի հետ:
Տիգրան Սարգսյանը խոսել է ճգնաժամի հարուցած հետեւանքները դիմակայելու ուղղությամբ կառավարության գործադրած ջանքերի, Հայաստանի տնտեսությունում ճգնաժամի դրսեւորումների մասին, նշել այն խնդիրներն ու ուղղությունները, որոնք առաջիկայում եւս գտնվելու են կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցության շրջանակում:
Նինկե Օմեսը վստահեցրել է, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ հնարավորինս կօժանդակի երկրին` հաղթահարելու առկա հիմնախնդիրները: