Մատչելիության հղումներ

Իրանի իշխանությունները սպառնում են խիստ միջոցներ կիրառել բողոքի ակցիաների մասնակիցների դեմ


Իրանի իշխանությունները սպառնում են խիստ միջոցներ կիրառել ընդդիմության բողոքի ակցիաների մասնակիցների դեմ:

ԻՌՆԱ պետական լրատվական գործակալության հաղորդմամբ` Իրանի գլխավոր դատախազը հայտարարել է, թե չեն հանդուրժի ազգային անվտանգությանը սպառնացողներին:

Թեհրանում վերջին օրերին ձերբակալվել են ավելի քան 200 ցուցարարներ, նրանցից 86-ը ազատ են արձակվել:

Ընդդիմությունը չի ընդունում հունիսին անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, ըստ որոնց` Մահմուդ Ահմադինեջադը վերընտրվել է երկրի նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG