Մատչելիության հղումներ

Օբաման եւ Էրդողանը քննարկել են հայ - թուրքական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ ուշ երեկոյան Սպիտակ տանն ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին։ Հանդիպման ընթացքում երկու ղեկավարները անդրադարձել են նաեւ հայ - թուրքական երկխոսությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

Սպիտակ տան մամլո ծառայության փոխանցմամբ` նախագահ Բարաք Օբաման հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ ինքը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրում վարչապետ Էրդողանի կատարած խիզախ քայլերը եւ հորդորել է առաջ շարժվել այդ ուղղությամբ։

Էրդողանն ընդգծել է, որ հայ - ադրբեջանական հարաբերությունները չափազանց կարեւոր են հայ - թուրքական հարաբերությունների համատեքստում։

«Մենք քննարկել ենք Մինսկի խմբի գործունեությունը, խոսել ենք այն մասին, թե ինչ կարող են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանն անել բանակցություններին նոր լիցք հաղորդելու համար։ Դա շատ դրական կազդի ամբողջ գործընթացի վրա, որովհետեւ հայ - թուրքական կապերի բարելավումը էական առնչություն ունի այդ հարցերի հետ», - ասել է Ռեջեփ Էրդողանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG