Մատչելիության հղումներ

Հաջորդ տարվանից Նոբելյան մրցանակները ավելի համեստ կլինեն


Համաշխարհային ճգնաժամի հետեւանքով Նոբելյանի ֆոնդը վերանայում է ամենամյա մրցանակների չափերը: Ճգնաժամի հետ կախված ցնցումների հետեւանքով ֆոնդը կորցրել է իր միջոցների մեկ հինգերորդ մասը:

Այս տարին կարող է վերջինը լինել, երբ դափնեկիրները երաշխավորված ստանում էին 1,5 միլիոն դոլար:

Ավարտվող տարվա ընթացքում Նոբելյան ֆոնդը արդեն ծախսել է 17,5 միլիոն դոլար: Ֆոնդի վարչության նախագահ Միքայել Սուլմանը կարծում է, որ դեկտեմբերի 10-ին Օսլոյում, որտեղ Խաղաղության նոբելյան մրցակակը կհանձնվի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, ծախսերը նախատեսվածից ավելի կլինեն՝ կապված ԱՄՆ-ի նախագահի անվտանգության ապահովման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG