Աթենքում ոստիկանի կողմից 15 ամյա պատանու սպանությունից մեկ տարի անց՝ այսօր, կրկին բախումներ են արձանագրվել իրավապահների եւ երիտասարդների միջեւ։ Արեւմտյան գործակալությունների հաղորդմամբ, ավելի քան 150 մարդ ձերբակալվել է։
Մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի վեցին, Աթենքում ոստիկանի արձակած գնդակից սպանվել էր 15-ամյա Ալեքսիս Գրիգորոպուլոսը, ինչին հաջորդել էին զանգվածային անկարգություններ՝մի քանի տասնյակ միլիոնի վնաս հասցնելով պետությանը։
Նոր բախումներից խուսափելու համար իշխանությունները ուժեղացրել են հսկողությունը. Աթենքի եւ մերձակա քաղաքների փողոցներ են դուրս բերվել շուրջ վեց հազար ոստիկաններ։