Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վյաչեսլավ Տիխոնովի ընտանիքին


Ռուսաստանցի ճանաչված դերասան Վյաչեսլավ Տիխոնովի մահվան կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:

Հեռագրում, որի տեքստը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանում խոր վշտով տեղեկացանք ԽՍՀՄ-ի ժողովրդական դերասան Վյաչեսլավ Տիխոնովի մահվան մասին: Նա այն քիչ դերասաններից էր, որին հաջողվեց ջնջել իր անհատականության եւ կինեմատոգրաֆիայում իր կողմից մարմնավորած կերպարների ընկալման սահմանը: Նրա խաղացած դերերի բազմապլանայնությունն ու զանազանությունն արտացոլում են նրա զգայուն ինտելեկտի եւ ինտելիգենտության բացառիկ մակարդակը»:

Վյաչեսլավ Տիխոնովը վախճանվել է երեկ` կյանքի 82-րդ տարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG